Viva-Cell-MTC-ը անվանափոխվելու է MTC-Հայաստան

PanARMENIAN.Net - Viva-Cell-MTC-ը անվանափոխվելու է MTC-Հայաստան: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Viva-Cell-MTC ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նա նաեւ պարզաբանեց, որ ընկերությունների անվանումների հետ այդպիսի ձեւափոխությունները նորմալ երեւույթ են համարվում ընկերության ղեկավարների փոփոխության դեպքում, եւ դրանում ոչ մի անսովոր բան չկա: Ինչ վերաբերում է ընկերությունը վերանվանելու ժամկետներին, Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ նախընտրում է կոնկրետ ամսաթվեր չասել, եւ հավանական է, դա տեղի կունենա 2010-ի երկրորդ-երրորդ եռամսյակում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---