Հունիսի 26-ին ամբողջ աշխարհում Իրանի իրադարձությունների դեմ բողոքի ցույց տեղի կունենա

PanARMENIAN.Net - Իրանում ազատության սահմանափակման դեմ բողոքի ցույցի անցկացումն ամբողջ աշխարհում ծրագրված է հունիսի 26-ին: Միջոցառումների կազմակերպիչները չորս համաշխարհային արհմիութենական միովորումներ են, որոնց շարքերում հաշվվում է ավելի քան 170 միլիոն անդամ: Այդ մասին հաղորդում է Տրանսպորտի աշխատողների միջազգային դաշնության (The International Transport Worker's Federation) մամլո ծառայությունը:



Ցույցերը կանցկացվեն Իրանի դեսպանությունների եւ հյուպատոսությունների առջեւ Անկարայում, Բանգկոկում, Բրյուսելում, Կանբերրայում, Ժնեւում, Ջակարտայում, Լոնդոնում, Մադրիդում, Նյու-Դելիում, Օսլոյում, Հաագում, Տոկիոյում, Տորոնտոյում եւ Վելլինգտոնում: Այդ միջոցառումների հետ մեկտեղ այլ երկրների արհմիությունները նույնպես ծրագրում են զանազան ակցիաներ անցկացնել ի օժանդակություն իրանցի ընդդիմադիրների:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---