Կաննում Սիմոն Աբգարյանը ներկայացել է դը Գոլի դերում, Փելեշյանը՝ որպես պատվավոր հյուր![]() 23 մայիսի 2026 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին տեղի կունենա Կաննի 79-րդ կինոփառատոնի փակման արարողությունը: Մրցույթին մասնակցել է 22 լիամետրաժ ֆիլմ, հաղթողները կհայտարարվեն օրվա ավարտին: Արտամրցութային ֆիլմերի ցանկում առավել քննարկվող նախագծերից է Շառլ դը Գոլի մասին «Դը Գոլ. Ճկվող երկաթ» պատմական դրաման, որտեղ գլխավոր կերպարը մարմնավորել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը։ Նրան ընդունել են տևական ծափահարություններով: Երկմասանոց պատումը տևում է գրեթե հինգ ժամ: Կաննի Cannes Classics ծրագրում ներկայացվել է նաև հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմ՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967), «Մենք» (1969), «Բնակիչները» (1970) և «Տարվա եղանակները» (1975)։ Գլխավոր մրցանակի՝ «Արմավելու ոսկե ճյուղի» առավել մեծ շանսեր ունի 4 կինոնկար՝ ֆրանսիացի Շարլին Բուրժուա-Տակեի «Կնոջ կյանքը», իսպանացի Պեդրո Ալմոդովարի «Դառնացած Սուրբ Ծնունդը», լեհ Պավել Պավլիկովսկու «Հայրենիքը» և ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Մինոտավրոսը»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |