Նախարար․ SOAD-ի համերգը Երևանում մնում է օրակարգում, ժամկետները կհամաձայնեցնենք

Նախարար․ SOAD-ի համերգը Երևանում մնում է օրակարգում, ժամկետները կհամաձայնեցնենք

PanARMENIAN.Net - System of a Down ռոք խմբի երևանյան համերգը շարունակում է մնալ օրակարգում, սակայն դրա անցկացման ժամկետները դեռ կհամաձայնեցվեն խմբի հետ, հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում:

«SOAD-ի համերգի հետ կապված. մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը, և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։ Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները», - գրել է նա։

Ավելի վաղ System of a Down ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հերքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ խումբը համերգ կունենա Երևանում հուլիսին:

«SOAD-ը Երևանո՞ւմ։ Սրա հետ կապված, կարծես, շփոթմունք կա։ Մենք պլանավորում էինք համերգ ունենալ այս տարվա հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել այն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով։ Մենք դրա մասին կհայտարարենք, երբ պարզ լինի նոր ժամկետը»,- գրել է Թանկյանը։

Վարչապետը համերգի մասին ասել էր քարոզարշավի ժամանակ։

System of a Down-ի նախորդ համերգը Երևանում եղել է 2015 թվականին Հանրապետության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---