IFC- ի նոր առցանց ուսուցումը կօգնի ֆինանսական հաստատություններին զարգացնել կայուն բանկային համակարգ

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամն (IFC-ն) այսօր հանդիսավոր կերպով ներկայացրեց նոր առցանց ուսուցման ծրագիր, որը նախատեսված է օգնելու ֆինանսական հաստատություններին ավելի լավ պատկերացնել ֆինանսական, սոցիալական եւ բնապահպանական ռիսկերի կայուն կառավարումը եւ ուսումնասիրել կայունության զարգացման գործարար հնարավորությունները, հաղորդում է Հայաստանում IFC մամլո ծառայությունը:



Կայունության էլ.-ուսուցում եւ վերապատրաստում ծրագիրը (STEP) հասանելի կլինի Համաշխարհային բանկի ուսուցման կառավարման համակարգի միջոցով 2009թ. հուլիսի 15-ից: Ֆինանսական հաստատությունները ծրագրում մասնակցության համար կարող են գրանցվել www.ifc.org/STEP հասցեում:



Մեծապես ինտերակտիվ էլ.-ուսուցման ծրագիրը նախատեսված է ֆինանսական հաստատությունների, այդ թվում բանկերի, մասնավոր ներդրումային հիմնադրամների, վարձակալական ընկերությունների եւ միկրովարկային հաստատությունների ղեկավարների ու աշխատողների համար: Այն նպատակաուղղված է բարելավելու մասնակիցների պատկերացումը սոցիալական եւ բնապահպանական ռիսկերի մասին եւ օգնելու նրանց իրենց պորտֆելներում մշակել գործընթացներ այդպիսի ռիսկերը կառավարելու համար:



STEP-ը ֆինանսական հաստատություններին օգնում է նաեւ իրենց առկա պորտֆելներում բացահայտել կայունության զարգացման հնարավորությունները եւ ընդարձակել իրենց տրամադրած ապրանքների տեսականին, ներառելով էներգաարդյունավետության, նորացվող էներգիայի կամ կայուն մատակարարման շղթայի ծրագրերի ֆինանսավորումը:



Համաշխարհային ֆինանսական շուկաների գծով IFC-ի տնօրեն Ջորջինա Բեյքըրն ասաց, որ մի շարք ֆինանսական հաստատություններ, որոնց թիվը գնալով ավելանում է, ընդունում են, որ բանկային համակարգի կայունության զարգացումն առաջ է բերում նոր եւ գրավիչ գործարար հնարավորություններ: «Կայունության էլ.-ուսուցում եւ վերապատրաստում ծրագիրն այդ հաստատություններին կօգնի ընդլայնել իրենց առաջարկը եւ կյանքի կոչել կայուն բանկային համակարգի ընձեռած օգուտները»:

Սկսած 1997 թվականից IFC-ն ֆինանսական կազմակերպություններին տրամադրում է կայուն զարգացման դասընթացներ անմիջական սեմինար-պարապմունքների տեսքով: STEP-ն հաջորդ սերնդի ուսուցման ծրագիր է, որը նախատեսված է ամբողջ աշխարհում ֆինանսական հաստատությունների ավելի լայն լսարան ընդգրկելու համար: Էլ. ուսուցման հենքն ապահովում է նաեւ ուսուցման հետեւողականությունը, որակը եւ հասանելիությունը:



Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ը մարդկանց համար հնարավորություններ է ստեղծում խուսափել աղքատությունից եւ բարելավել իրենց կենսամակարդակը: Մենք խթանում ենք կայուն տնտեսական աճ զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը եւ տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի հաղթահարման ծառայություններ գործարարներին ու կառավարությանը: Մեր նոր ներդրումները 2008թ.-ի ֆինանսական տարում կազմել են 16.2 միլիարդ դոլար, ինչը 34 տոկոսով ավելի է, քան նախորդ տարում: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.ifc.org:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---