Տոլմայի 3 տեսակ կներառվի ՀՀ ոչ նյութական ժառանգության ցանկում![]() 27 մայիսի 2026 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Տոլմայի 3 տեսակ (ձկից, կանեփի հավելումով, թթու կաղամբով և կորեկաձավարով) ընդգրկվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում: Տոլմայի նշված տեսակները տարածված են եղել Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի շրջակայքում, ընդ որում՝ ձկնային տոլման տարածում է ստացել ԽՍՀՄ փլուզումից հետո՝ պայմանավորված տնտեսական ծանր իրավիճակով և մսամթերքի բացակայությամբ, հայտնում է Sputnik Արմենիան: Նույն որոշմամբ ցանկում ընդգրկվել են Շիրակի մարզի օրորոցայինները, ինչպես նաև թմբուկների պատրաստման ավանդույթը՝ ներառյալ հայկական ավանդական դհոլը։ Ցանկում ներառվել են նաև Հայաստանում հնուց ի վեր տարածված գաթանախշի՝ կավե կամ փայտե կնիքները, ինչպես նաև «Բադեր և որսորդներ» մանկական խաղը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |