IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Գիլանի և Այոմիի անվան մրցանակներ![]() 29 մայիսի 2026 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Impacture 2026 կոնֆերանսը դարձել է ոչ միայն բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և հանրօգուտ ներդրումների շուրջ քննարկումների հարթակ, այլև կարևոր ու խորհրդանշական նախաձեռնության մեկնարկ։ Կոնֆերանսի ընթացքում հայտարարվել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների համար նախատեսված ամենամյա նոր մրցանակների մասին, որոնք կրելու են աշխարհահռչակ երաժիշտներ՝ Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի և Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի անունները։ Նախաձեռնությամբ նախատեսվում է ամեն տարի պարգևատրել դպրոցի լավագույն վոկալիստներին և քանոնահարներին։ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին սիրով ընդունել են առաջարկը, իսկ IDBank-ը ստանձնել է մրցանակների ապահովումը։ Դպրոցի ղեկավարության կողմից տրամադրված մի քանի վոկալիստ և քանոնահար աշակերտների ելույթների տեսագրություններից Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին որպես մրցանակակիրների ընտրել էին 6-րդ դասարանի աշակերտ Նարեկ Զաքարյանին (վոկալ) և 4-րդ դասարանի աշակերտ Մոնիկա Ներսիսյանին (քանոն): Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է 150,000 դրամ՝ idcoin-ների տեսքով։ IDBank-ի և Idram-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի փոխանցմամբ՝ Rock Aid Armenia-ն երկարաժամկետ ազդեցություն ունեցող բացառիկ նախաձեռնություն է, որը ոչ միայն վերածնել է կրթօջախ, այլև նոր հնարավորություններ ստեղծել տաղանդավոր երեխաների համար։ «IDBank-ում մենք ևս առաջնորդվում ենք երկարաժամկետ ազդեցության սկզբունքով՝ վստահ լինելով, որ նույնիսկ փոքր ներդրումը կարող է իրական փոփոխություն բերել։ Այդ գաղափարն արդեն վեց տարի իրականություն ենք դարձնում «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով»,-նշել է Տաթևիկ Վարդևանյանը։ Նախաձեռնությունը սերտորեն կապված է Rock Aid Armenia ծրագրի պատմության հետ, որը սկիզբ է առել Սպիտակի երկրաշարժից հետո՝ աշխարհահռչակ ռոք երաժիշտների մասնակցությամբ։ 2009 թվականին Մեդիամաքսի նախաձեռնած Armenia Grateful 2 Rock նախագծի արդյունքում, Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անմիջական մասնակցությամբ, կառուցվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքը։ 2019 թվականին Rock Aid Armenia նախաձեռնության 30-ամյակը Հայաստանում նշվեց IDBank-ի գլխավոր գործընկերությամբ։ Այդ այցի շրջանակում Իէն Գիլանն ու Թոնի Այոմին այցելել էին նաև Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |