Մեկնարկում է Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը![]() 2 հունիսի 2026 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Թումանյանի անվան զբոսայգում մեկնարկում է Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը: Այն կտևի մինչև հունիսի 6-ը։ Հունիսի 2-ին և 3-ին Թումանյանի անվան զբոսայգում տեղի կունենա «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղը՝ անվանի բալետմեյստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ: «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։ Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի վերջին տասնամյակների հայկական բալետային ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որի առաջնախաղը կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին։ Փառատոնն անցկացվում է բացօթյա, մուտքն ազատ է: Փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին։ Անցած տարիների ընթացքում այն միջազգային ճանաչում է ձեռք բերել և դարձել մայրաքաղաքի առավել սպասված ու կարևոր մշակութային իրադարձություններից մեկը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |