«Արեւելյան գործընկերությունը» քաղաքական եւ տնտեսական նախագիծ է

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն անդամ-երկրներին ասոցացված անդամակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորություն է տալիս, սակայն այդ կարգավիճակը ոչ մի կերպ չի կարող վերածվել լիիրավ անդամակցության: Այդ մասին Երեւանում «Արեւելյան գործընկերություն եւ Հարավային Կովկասում ժողովրդավարական շինարարության հեռանկարներ» համագումարի ժամանակ հայտարարել է Սլովակիայի արտաքին քաղաքականության հարցերով Ասոցիացիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Դուլեբան: Նրա խոսքերով, տվյալ ծրագիրը քաղաքական նպատակներ է հետապնդում, որոնք հետագայում կարող են տնտեսական նախագծեր դառնալ: «Լեհաստանի եւ Շվեդիայի կողմից առաջարկված գործողությունների ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, այլ ոչ թե պայմանագիր: Բայց հեռանկարում հնարավոր է եվրոպական աշխատաշուկայի ստեղծումը: Բայց նա եւս գործելու է ԵՄ անդամ-երկրների համար: «Արեւելյան գործընկերությունն» ուղղված է Եվրոպա ուղորդվող գազային հոսքերի դիվեսիֆիկացիային եւ պետք է առաջին քայլը դառնա եվրոպական տնտեսական տարածության համար»,- ասել է Դուլեբան, ավելացնելով, որ Հարավային Կովկասի երկրները, Ուկրաինան, Բելոռուսը եւ Մոլդովան պետք է արդիականացնեն իրենց տնտեսությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---