ԵՄ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ29 հունիսի 2009 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստ է վերսկսել բանակցություններն Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Նրա խոսքերով, ԵՄ-ն պատրաստ է գնալ այդ քայլին, անկախ նախագահական ընտրություններից հետո Թեհրանում բողոքների ճնշման մեթոդներից: «Եվրամիությունը մտադիր չէ միջամտել Մերձավոր Արեւելքի երկրների ներքին գործերին»,-ասել է Սոլանան, հաղորդում է Associated Press-ը: Հունիսի 12-ին Իրանում կայացան նախագահական ընտրություններ, որտեղ մեծ առավելությամբ հաղթանակ տարավ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը հավաքեց ձայների 62,6 տոկոսը, ինչը երկու անգամ ավել է, քան նրա մրցակից` նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավիի հավաքած ձայները, որը չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ մեղադրում է իշխանություններին արդյունքները կեղծելու մեջ: Ընդդիամությունը դուրս է եկել փողոց արդարության պահանջով: Բողոքի ցույցերը շարունակվում են Թեհրանում եւ Իրանի մյուս խոշոր քաղաքներում արդեն մի քանի օր եւ ամենահզորն են Իսլամական Հանրապետության գոյության 30 տարվա ընթացքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |