Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում![]() 26 հունիսի 2026 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում և մտադիր է շարունակել աշխատանքը միջազգային հարթակներում։ Այդ մասին նա ասել է ֆուտբոլային մեկնաբան Արմեն Գարամյանի հետ զրույցում։ «Այս պահին ես ընդհանրապես չեմ մտածում ընտրությունների մասին, որովհետև մինչև ընտրությունները շատ մեծ ծավալի աշխատանք կա անելու։ Ես մտադրություն չունեմ առաջադրվելու»,- ասել է Մելիքբեկյանը, հայտնում է Factor.am-ը: Անկախ նրանից, թե ապագայում ով կլինի ֆեդերացիայի նախագահը, Մելիքբեկյանի խոսքով, կարևորն այն է, որ շարունակվեն արդեն մեկնարկած ծրագրերը։ Անդրադառնալով իր հետագա գործունեությանը՝ ՀՖՖ գործող նախագահը նշել է, որ ֆուտբոլից հեռանալու մտադրություն չունի։ Նա հիշեցրել է, որ ներկայումս ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ է, ՈւԵՖԱ-ի երկու կոմիտեների և ՖԻՖԱ-ի կոմիտեի փոխնախագահ։ «Զբաղվածության առումով անհանգստանալու բան չունեմ։ Պատրաստվում եմ շարունակել զբաղվել ֆուտբոլով, բայց ավելի շատ՝ իմ միջազգային գործունեությամբ»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։ Օրերս հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը։ Նա նշել էր, որ իր որոշումը պայմանավորված է վերջին տարիներին հայկական ֆուտբոլում գրանցված կարևոր ձեռքբերումներով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի վերջին։ Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվել է 2023-ի դեկտեմբերի 23-ին։ Մելիքբեկյանի մրցակիցը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզն է եղել։ Ընտրությանը մասնակցել է ՀՖՖ 25 անդամներից 23-ը։ Ֆուտբոլասեր համայնքը՝ ՖԱՖ ակումբը և «Կարմիր Արծիվները», տևական ժամանակ է պահանջում են Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Ինքը՝ Մելիքբեկյանը, մեկ տարի առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |