Ուլլի Վեգներ. Ես իրոք տպավորված եմ Մահիր Օրալի տոկունությամբ29 հունիսի 2009 - 13:08 AMT PanARMENIAN.Net - IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ, գերմանացի մասնագետ Ուլլի Վեգները մեկնաբանել է իր սանի հաղթանակը նրա տիտղոսի հավակնորդ` թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալի հանդեպ:«Ես իրոք տպավորված եմ Մահիրի տոկունությամբ եւ հարվածը պահելու նրա տեխնիկայով: Դա նաեւ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա: Սակայն մեր մարտավարությունն արդարացրեց իրեն: Մենք թույլ տվեցինք նրան հարձակվել առաջին փուլերում, իսկ հետո հմտորեն օգտագործեցինք մեր շանսերը»,-մեջբերում է Վեգներին fightnews.com-ը: Հիշեցնենք, որ մենամարտն այդ երկու բռնցքամարտիկների միջեւ տեղի ունեցավ հունիսի 27-ին Բեռլինում եւ ավարտվեց Աբրահամի հաղթանակով` տեխնիկական նոկաուտով տասներորդ փուլում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |