ԱՀԿ. Եվրոպայում շոգի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 1300-ը

ԱՀԿ. Եվրոպայում շոգի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 1300-ը

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ից Եվրոպայում սաստիկ շոգի հետևանքով գրանցվել է ավելի քան 1300 լրացուցիչ մահ։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը: Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում:

Ըստ ԱՀԿ տվյալների, Եվրոպայում շոգից տուժում է մոտ 150 միլիոն մարդ, իսկ ջերմային հարվածների հետևանքով մահերի թիվը շարունակում է աճել։

«Եվրոպան Երկրի ամենաարագ տաքացող մայրցամաքն է, այստեղ ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ ավելի արագ։ Այս պահին 150 միլիոն մարդ տառապում է ծայրահեղ շոգից, հարյուրավոր մարդիկ մահացել են, դպրոցները փակվել են, իսկ էներգահամակարգերն աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ»,– գրել է Հեբրեյեսուսը։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ եվրոպական մայրցամաքի աննախադեպ արագ տաքացման հետևանքով այնպիսի եղանակային երևույթները, որոնք մինչև վերջերս համարվում էին բացառիկ և անոմալ, այժմ կրկնվում են գրեթե ամեն տարի։ Նրա խոսքով՝ առանձնահատուկ մտահոգիչ է նաև այն, որ Եվրոպայի ենթակառուցվածքները՝ բնակելի շենքերը, դպրոցներն ու աշխատավայրերը, ի սկզբանե չեն նախագծվել նման բարձր ջերմաստիճաններին դիմակայելու համար, իսկ դրանց հարմարեցումը կպահանջի երկար տարիներ։

Հեբրեյեսուսը շոգի ալիքները բնութագրել է որպես «լուռ մարդասպաններ»՝ ընդգծելով դրանց հատկապես վտանգավոր բնույթը։ Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն անդամ պետությունների հետ համատեղ աշխատում է ապագա ծայրահեղ շոգի ժամանակաշրջաններին նախապատրաստվելու և առողջապահական համակարգերի դիմակայունությունն ամրապնդելու ուղղությամբ։

Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Ֆրանսիայում։ Երկրի Հանրային առողջապահության ազգային գործակալությունը հայտնել է, որ արձանագրվել է մոտ 1000 լրացուցիչ մահ՝ նախորդ ամիսների նույն ժամանակահատվածների համեմատ։ Ներկայիս շոգի ալիքը Ֆրանսիայում դարձել է օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաինտենսիվը։

Ռեկորդային բարձր ջերմաստիճաններ արձանագրվել են նաև այլ եվրոպական երկրներում։ Պատմական առավելագույն ցուցանիշներ են գրանցվել Մեծ Բրիտանիայում, այնուհետև՝ Գերմանիայում և Չեխիայում, իսկ շոգն աստիճանաբար ընդգրկում է մայրցամաքի ավելի մեծ տարածքներ։

Շոգ եղանակը հասել է նաև Լեհաստան։ Երկրի Օդերևութաբանության և ջրային տնտեսության ինստիտուտը գրեթե ամբողջ երկրի տարածքում մինչև երկուշաբթի գործող նախազգուշացում է հայտարարել։ Ըստ կանխատեսումների՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +42°C-ի, իսկ գիշերը նվազել միայն մինչև +25°C։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---