Դանիայի ԱԳՆ ղեկավարը Հայաստան կժամանի ընթացիկ տարվա աշնանը29 հունիսի 2009 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Կորֆու կղզում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքումԷդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Դանիայի արտգործնախարար Պեր Ստիգ Մյոլլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքական եւ տնտեսական բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները: Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը` Պեր Ստիգ Մյոլլերը հայտնեց, որ Երեւան կժամանի այս տարվա աշնանը: Հայաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Միշլին Կալմի-Ռեյի հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը: Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու որոշման մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |