Սպերցյանն առաջին մարզումն է անցկացրել «Ալ Ահլիում»

Սպերցյանն առաջին մարզումն է անցկացրել «Ալ Ահլիում»

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը միացել է սաուդյան «Ալ Ահլիին», որն այս օրերին նախամրցաշրջանային հավաք է անցկացնում Ավստրիայում։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 26-ամյա կիսապաշտպանն արդեն անցկացրել է իր առաջին մարզումը Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր թիմի կազմում, գրում է Factor.am-ը:

Էդուարդ Սպերցյանը ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի», որը, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, գործարքի համար վճարել է 20-25 միլիոն եվրո։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սաուդյան ակումբում հայ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 6 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ակումբի գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 185 հանդիպում, դարձել 58 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

«Ալ Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է և Սաուդյան Արաբիայի 9-ակի չեմպիոնը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---