Սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչները հանդիպել են Երեւանի փոխքաղաքապետի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) ամառային ծրագրի երիտասարդ մասնակիցները հանդիպել են Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ: Զրույցի ժամանակ սփյուռքի ներկայացուցիչները կիսվեցին Երեւանի մասին իրենց տպավորություններով: Հանդիպման ժամանակ կայացավ կարծիքների փոխանակություն կրթության, շրջակա միջավայրի եւ հայկական մշակույթի զարգացման ճանապարհների վերաբերյալ:



Երիտասարդ ուսանողները անհանգստություն են հայտնել հայկական բուհերի «աղքատության» եւ հին կառույցների վիճակի վերաբերյալ, որոնք մարմնավորում են հայկական ճարտարապետությունը:



Կամո Արեյանը սփյուռքի ներկայացուցիչներին համառոտ ծանոթացրեց հայոց պատմության հետ, որից հետո նրանց ներկայացրեց քաղաքապետարանի ծրագրերը, որոնք իրականացվելու են մոտ ապագայում: Արեյանը նշեց սփյուռքի կարեւորությունը Հայաստանի համար: «Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուրը: Անգամ մեկ հոգին, ում ազգանունը վերաջնում է -յանով, ոսկուս էլ թանկ է»,- հայտնել է փոխքաղաքապետը:



ԱՀՀ արդեն 30 տարի շարունակ նման ծրագրեր է իրականացնում, բայց Հայաստանում ստաժավորման ամառային ծրագրերն անցկացվում են միայն 10 տարի: ԱՄՆ զանազան նահանգներից ուսանողները փորձնական աշխատանքի համար ժամանում են Հայաստան, որպեսզի մասնակցեն այն ծրագրերին, որտեղ նրանք կիսվում են իրենց փորձով եւ գիտելիքներով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---