Թուրքերը գնալով ավելի շատ են դիմում իսլամական ծայրահեղությանը

PanARMENIAN.Net - «Ալ-Ղայիդան» այժմ միայն արաբների վրա հույս չի դնում. ռազմիկների մարտական ճամբարները սկսել են համալրվել Թուրքիայից եւ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու շրջաններից ժամանածներով, գրում է The Los Angeles Times:



«Մենք Թուրքիայի մուսուլմաններին մեր եղբայրներն ենք համարում»,- այս ամիս հայտարարել է «Ալ-Ղայիդայի» առաջնորդներից Մուստաֆա Աբու Յազիդը Հարավային Ասիայում գտնվող թաքստոցից ուղարկած ձայնային ուղերձում: Գովերգելով վերջերս աֆղանա-պակիստանյան սահմանին տեղի ունցած պայթյունի մահապարտներին` նա հայտնել է. «Դա Թուրքիայում իսլամի ազգության հարգանքն ու պատիվն է, եւ մենք Ալլահին խնդրում ենք նրանց ընդունել նահատակների շարքերը»:



Ահաբեկչության դեմ պայքարի մասնագետների եւ փորձագետների խոսքով, այդ ելույթը իսլամական ծայրահեղականների կազմի փոփոխության վերջին վկայությունն էր, գրում է Los Angeles Times-ը: ««Ալ-Ղայիդայում», որտեղ երկար ժամանակ գերակշռում էին արաբները, թուրքերի քանակը զգալիորեն աճել է: Զինված խմբավորումները, որոնցում գերակայում են թուրքերն ու Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչները, որոնցից շատերը պատկանում են թուրքական մշակույթին եւ խոսում են թուրքերեն, դարձել են «Ալ-Ղայիդայի» դաշնակիցները կամ այլընտրանքը Պակիստանի հյուսիս-արեւմուտքում: Մենք տեղեկացված ենք վարժանքների համար Պակիստան մեկնող թուրքերի աճող թվի մասին,- թերթում հայտնել է ահաբեկրության դեմ պայքարի եվրոպական բարձրաստիճան մասնագետներից մեկը, որը ցանկացավ նահյատ մնալ հարցի նրբության պատճառով:- Աճը տեղի է ունեցել վերջին մի քանի տարվա ընթացքում»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---