Գագիկ Ղազարյանը և Նարեկ Նիկողոսյանը դարձել են Մ-20 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ![]() 13 հուլիսի 2026 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Գագիկ Ղազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 4:1 հաշվով առավելության է հասել իտալացի Պասկուալ Լյուցցիի նկատմամբ։ Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ՝ նվաճելով բրոնզե մեդալ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |