Կոբախիձե․ Եթե ՌԴ-ն չի ճանաչում Վրաստանի տարածքի 20%-ի, ապա Կալասը՝ ամբողջ երկրի ինքնիշխանությունը![]() 13 հուլիսի 2026 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Եթե Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունն իր տարածքի 20 տոկոսի նկատմամբ, ապա ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալասը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունն իր տարածքի 100 տոկոսի նկատմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա այդպես է մեկնաբանել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հայտարարությունը։ «Սա միանգամայն ամոթալի վերաբերմունք է»,-ասել է նա, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը: Նրա խոսքով, այն որ ԵՄ ներկայացուցիչը չի ճանաչում Վրաստանի ժողովրդի կամքը և դեմ է հանդես գալիս դրան, չափազանց լուրջ երևույթ է և պահանջում է լուրջ գնահատական: «Դա անհեթեթություն է: Դուք հիանալի գիտեք, որ Վրաստանն է 7 երկիր միացնում Սև ծովի, Արևմուտքի հետ, սակայն այդ 7 երկրի նախարարները հրավիրվել էին հանդիպման, իսկ Վրաստանի նախարարը ոչ»,-ասել է նա։ Կայա Կալասը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է աջակցել ոչ թե Վրաստանի կառավարությանը, այլ վրաց ժողովրդին։ «Մենք գործնականում կապ չունենք Վրաստանի կառավարության հետ, մենք չենք ուզում նրան սատարել, մենք ուզում ենք աջակցել վրաց ժողովրդին»,-ասել է Կալասը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |