Հայաստանում բացվել են Սիրիայի մշակույթի օրերը29 հունիսի 2009 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերը բացվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում Սիրիայի ժամանակակից նկարիչների ու վարպետների աշխատանքների ցուցահանդեսով: Այնուհետեւ Առնո Բաբաջանյանի անվ. դահլիճում կայացավ «Ջուլնար» եւ «Կամուրջներ» ազգային համույթների ելույթը:Ցուցահանդեսին ներկայացված են սիրիացի նկարիչների, գեղագիրների, լուսանկարիչների, ձուլողների, դրվագված զարդատուփերի եւ գոբոլենի վարպետների աշխատանքները: «Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերը երկու երկրների ժողովուրդների միջեւ սերտ կապերի եւս մեկ ապացույցն են»,- ցուցահանդեսի բացմանը ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,- «Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց կազմակերպել այդ օրերը, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին»: Նախարարը նաեւ ավելացրել է, որ Հայաստանում Սիրիայի օրերի ավարտին կինեմատոգրաֆիայի, տպագրության, մշակութային հուշարձանների ոլորտում համատեղ ծրագրերի անցկացման մասին երկկողմ համաձայնություններ կստորագրվեն: Հունիսի 28-հուլիսի 5 Հայաստանի մարզերում կայանալիք միջոցառումների շրջանակներում տեղի կունենա սիրիացի կինեմատոգրաֆիստների ֆիլմերի ցուցադրություն, Հայաստանի Արեւելագիտության ինստիտուտում կանցկացվեն «Հայ-սիրիական հարաբերություններ» թեմայով դասախոսություններ, իսկ Հայաստանի Գրողների միությունում կկայանա «Հայ եւ սիրիացի գրողների առանձնահատկությունները» թեմայով քննարկում: «Ջուլնար» համույթի ներկայացուցիչները կհանդիպեն Խաչատուր Աբովյանի անվ. Մանկավարժական ինստիտուտի պարի ֆակուլտետի ուսանողների հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |