Ֆրանսիան չի դադարեցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան, որը ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ միասին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, չի դադարեցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն, ուղղված հակամարտության խաղաղ, արդար եւ տեւական կարգավորմանը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի պաշտոնական հայտարարության մեջ:



«Հունիսի 26-ին Փարիզում միջնորդ երկրների նախաձեռնությամբ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Սկզբում նախարարներն առանձնազրույց են ունեցել միջնորդների հետ, այնուհետեւ հանդիպել են միջնորդների ներկայությամբ եւ քննարկել են այն հարցերը, որոնք կարող են նպաստել այն դրական առաջընթացին, որը նախանշվեց Սարգսյան-Ալիեւ Սանքտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպմանը:



Բանակցություններում ամրապնդվեցին այն հաջողությունները, որ ձեռք էին բերվել Սանքտ Պետերբուրգում եւ որոշվել են այն ոլորտները, որտեղ հնարավոր է դրական արդյունքների հասնել եւ որոնց վերաբերյալ ՄԽ-ն նոր առաջարկություններ է արել: Այս համատեքստում միջնորդները որոշել են հաջորդ ամսվա սկզբին այցելել Բաքու, Երեւան ու Լեռնային Ղարաբաղ երկու նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար: Այս առնչությամբ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, այդպիսով բարձր մակարդակի հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսի կեսին Մոսկվայում»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը PanARMENIAN.Net գործակալությունը ստացել է Երեւանում Ֆրանսիայի դեսպանատնից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---