Իսրայելցի գիտնականն ամաչում է Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշման համար

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 94-ամյակի կապակցությամբ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խումբը «Հայոց ցեղասպանություն. Միջազգային ճանաչում եւ համապատասխան մարտահրավերներ» խորագրով խորհրդաժով էր կազմակերպել: Մասնակցության հրավեր են ստացել պրոֆեսոր Իսրայել Չարնին եւ հրապարակախոս, The California Courier-ի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Իսրայել Չարնին հայտնի մասնագետ է Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ոլորտում: Նա Երուսաղեմի հոլոքոսթի ու ցեղասպանությունների հետազոտման ինստիտուտի գլխավոր տնօրենն է, «Ցեղասպանությունների հանրագիտարանի» գլխավոր խմբագիրն ու մի քանի գրքերի հեղինակ է:



Վատ ինքնազգացողության պատճառով Չարնին չկարողացավ մասնակցել գիտաժողովին, սակայն հոդված էր ուղարկել, որն ընթերցեց համաժողովում BBC ռադիոկայանի նախկին հաղորդավար Պիտեր Բարքերը: Ինչպես գրում է Հարութ Սասունյանն, Չարնին իր հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի, որպես պետության, անկարողությանը: Իսրայելցի գիտնականը խորը ափսոսանք ու ամոթ է արտահայտել, որ հենց Իսրայելի ու ԱՄՆ-ի ղեկավարությունները չեն կատարում բարոյական պարտավորությունները հայ ժողովրդի առջեւ:



Իսրայել Չարնին ընդգծել է նաեւ, որ հասարակական մակարդակով Իսրայելում բացահայտ հայտարարություններ արվում են XX դարի առաջին ցեղասպանության մասին, համալսարաններում սեմինարներ են անցնում: Նա ափսոսանք է հայտնել, որ պաշտոնական Երուսաղեմը շարունակում է համագործակցել Անկարայի հետ Հայոց ցեղասպանության ուրացման գործում: «Ինձ համար հաճելի է գիտակցել, որ Իսրայելի ժողովուրդը շատ վճռական է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ես գիտեմ, թե որքան է դա կարեւոր մեզ եւ ողջ աշխարհի համար»,-ասել է Չարնին իր հոդվածում եւ հույս հայտնել, որ «երբեւէ մեզ կհաջողվի փոխել Իսրայելի կառավարության դիքրորոշումը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---