Սեւակ Արծրունի. Հայ-վրացական հարաբերությունների հարցը պետք չէ կապել Ջավախքի խնդրի հետ

PanARMENIAN.Net - Հայ-վրացական հարաբերությունների հարցը պետք չէ կապել Ջավախքի խնդրի հետ: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Երկիր» միության ղեկավար Սեւակ Արծրունին: Նրա խոսքերով, Ջավախքի հետ կապված հարցերը համահայկական խնդիրներ են, որոնք Հայաստանն իրավունք չունի լուծել առանց սփյուռքի մասնակցության: Նա նաեւ նշել է, որ Ջավախքի հիմնախնդիրը նման է Հայոց ցեղասպանության հարցին, որի լուծումը Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում գտնել:



«Անցյալ տարիներին Հայաստանը հաճախ փոխել է իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ, բայց սփյուռքը հավատարիմ է մնում իր իդեալներին: Ջավախքի հայ բնակչության հիմնական խնդիրը նրանում է, որ նա այդպես էլ չի ձեւավորել լուրջ իրավական դաշտ իր իրավունքները պաշտպանելու համար: Վահագն Չախալյանը վրացականկիշխանությունների համար թիվ 1 թշնամի է եւ դա նրանք լավ են հասկանում»,- նկատել է Արծրունին, ավելացնելով, որ Ջավախքին պետք է նոր առաջանորդ, որը կկարողանա դիմակայել իշխանություններին: Նրա խոսքերով, Վահագն Չախալյանից հետո հնարավոր առաջնորդ է Շիրակ Թորոսյանը, ինչը եւ պատճառ է հանդիսացել, որ նրան արգելել են մտնել Վրաստան:



Արծրունին նաեւ մեկնաբանել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու այցը Հայաստան, նշելով, որ Ջավախքի դրությունը հնարավոր է կլավանա Սահակաշվիլու անկումից հետո: «Խոշոր փոփոխությունների եւ զիջումների հույս մի ունեցեք, ամենայն հավանականությամբ իշխանությունները միայն մի փոքր կմեղմացնեն վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ»,- հայտարարել է Սեւակ Արծրունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---