Թեհրանը Վաշինգտոնից կոնկրետ քայլեր է ակնկալում, այլ ոչ թե միայն հայտարարություններ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարչակազմը պետք է մեծ աշխատանք կատարի, որպեսզի վերացնի Ջորջ Բուշի գործունեության հետեւանքները: Այդ մասինյ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: «Մենք պետք է տեսնենք, որ ԱՄՆ վարչակազմը չի ցանկանում շարունակել նախորդի քաղաքականությունը: Թեհրանն ուշադրությամբ հետեւում է Վաշինգտոնի հայտարարություններին: Մենք ոչ թե խոսքեր եւ հայտարարություններ, այլ կոնկրետ քայլեր ենք ակնկալում»,- ընդգծել է իրանցի դիվանագետը: Նրա խոսքով, ԱՄՆ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի անվստահության արգելքը հաղթահարելու նպատակով:



Սեյեդ Ալի Սաղայանը նաեւ հիշեցրել է, որ Բարակ Օբաման ճանաչել է` կայացած ընտրությունները Իրանի ներքին գործն են: «Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Թեհրանի ներկայիս քաղաքականությունը հանգեցրել է երկրի մեկուսացմանը: Ընդհակառակը, այդ քաղաքականության շնորհիվ Իրանը տարածաշրջանային խաղացող է դարձել»,- հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանը:



Իսկ ինչ վերաբերում է Իրանի ու Իսրայելի միջեւ հարաբերություններին, ապա Սեյեդ Ալի Սաղայանն ընդգծել է, որ սիոնիստական վարչակարգը թշնամական է Թեհրանի համար: «Դա ուզուրպատորական վարչակարգ է, որը մի շարք ռազմական հանցագործություններ է իրականացրել Գազայում: Նման վարչակարգի հետ բարեկամության մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ընդգծել է դեսպանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---