Բեռլինում տեղի է ունեցել Դամասկոսի հայկական եկեղեցու առաջնորդի հանդիպումը հայ համայնքի հետ 1 հուլիսի 2009 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Դամասկոսի հայկական եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը ժամանել է Բեռլին Կաթոլիկ ակադեմիայի հրավերով` սբ.Պողոսի ծննդյան 2000-ամյակին նվիրված արարողությունը կատարելու համար: Նրան հրավիրել են Դամասկոսից սուրբ առաքյալներ Պետրոսի եւ Պողոսի տոնակատարության ժամանակ նույնանուն եկեղեցում պատարգ մատուցելու նպատակով, քանի որ Հիսուսն առաջին անգամ երեւաց Պողոսին Դամասկոսում, որից հետո նա քրիստոնյա դարձավ: Պատարագից հետո եպիսկոպոսը հանդես եկավ առաքյալի մասին դասախոսությամբ: Արարողությանը ներկա էր Գերմանիայում Վատիկանի դեսպան, Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու կարդինալը, աստվածաբանության պրոֆեսորն ու այլոք: Նախորդ օրը Արմաշ Նալբանդյանն այցելել էր Բեռլինի հայ համայնք: «Մենք չափազանց ուրախ ենք եպիսկոպոս Նալբանդյանի այցի առիթով: Չէ որ մեզանից շատերը ճանաչում են նրան դեռեւս Գերմանիայում ուսանելու տարիներից, բացի այդ, նա Հեպինգենի հայ համայնքի հոգեւոր հովիվն էր»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Բեռլինի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ, վարդապետ Եղիշեն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |