2 հուլիսի 2009 - 16:50 AMT
Լեւոն Արոնյանն բարելավել է իր դիրքերը ՖԻԴԵ դասակարգման աղյուսակում
Միջազգային շախմատային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2009թ. հուլիսի 1-ի դրությամբ աշխարհի առաջատար շախմատիստների վարկանիշային սանդղակը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2768 վարկանիշով առաջադիմել է 2 հորիզոնականով` բարձրանալով 6-ից 4-րդ տեղը:
ՖԻԴԵ-ի անցյալ` ապրիլին հրապարակված վարկանիշային սանդղակի համեմատ առաջին երեք հորիզոնականներում փոփոխություն տեղի չի ունեցել: Առաջին տեղում նախկինի պես գրոսմայստեր Վեսելին Տոպալովն է, երկրորդում` աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը եւ երրորդում` նորվեգացի Մագնուս Կարլսենը:
5-ից 8-րդ տեղն է իջել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, իսկ ռուս Վլադիմիր Կրամնիկը` 4-ից 6-րդ: Լավագույն շախմատիստների տասնյակի մեջ է մտել իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը, իսկ դուրս է եկել ռուս Ալեքսանդր Գրիշչուկը:
Առաջադիմել է նաեւ մեկ այլ հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը` բարձրանալով 34-ից 25-րդ տեղը:
ՖԻԴԵ վարկանիշային սանդղակի գրոսմայստերների լավագույն տասնյակը 2009թ. ապրիլի 1-ի դրությամբ`
1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2813
2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2788
3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2772
4. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2768
5. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) - 2760
6. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2759
7. Պետեր Լեկո (Հունգարիա) - 2756
8. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 2756
9. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 2755
10. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - 2751
ՖԻԴԵ վարկանիշով լավագույն շախմատիստների հարյուրյակի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչները`
25. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - 2712
64. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2667
84. Արման Փաշիկյան (Հայաստան) - 2650