Թուրքիան հույս ունի, որ ԵԱՀԿ ՄԽ-ը մոտ ապագայում կօգնի լուծել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը մոտ ապագայում կօգնի լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչը կհանգեցնի տարածաշրջանւոմ անվտանգության եւ կայունության, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:



«Մենք ուշադիր հետեւում ենք ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին, որի համանախագահը Ռուսաստանն է, եւ հույս ունենք, որ խմբի աշխատանքը նպաստելու է ղարաբաղյան հակամարտության լուծմանը»,- ասել է Դավութօղլուն: Նա ավելացրել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ ձգտելու է Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման, որը ռուս-թուրքական շահերի տարածաշրջան է, ուստի կողմերը դիտարկում են Կովկասում խաղաղության եւ կայունության թուրքական պլատֆորմ ստեղծելու հնարավորությունը»,- ասել է Դավութօղլուն, հաղորդում է «Վեստի» հեռուստաալիքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---