Ղարաբաղի թիմը դարձել է Հայաստանի «Ազգային ժողովի գավաթի» հաղթող

PanARMENIAN.Net - Երեւանում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ամփոփվել են «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության եզրափակիչ փուլի արդյունքները (դպրոցականների միջեւ հանրապետական մրցույթներ):



Մրցույթների հաղթող է դարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիմը, որը պարգեւատրվել է գլխավոր մրցանակով` «Ազգային ժողովի գավաթով», դիպլոմներով եւ սպորտային ատրիբուտներով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի թիմը, իսկ երրորդ տեղը` Կոտայքի մարզի թիմը:



Բոլոր մասնակիցներին հանձնվել են դիպլոմներ եւ մրցանակներ:



Մրցույթի կազմակերպիչներն էին Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովը, Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, Հայաստանի ԱՕԿ-ը եւ «Սպորտը բոլոր համար» ու «Աշխատանքային պաշարներ» սպորտային կազմակերպությունները:



Փակելով սպորտային միջոցառումը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ այդ մրցույթներում պարտվողներ չկան, քանի որ գլխավորը մասնակցությունն էր, իսկ դպրոցականները հիանալի հնարավորություն են ստացել ընկերներ ձեռք բերել: Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ընդգծեց, որ նման միջոցառումները նպաստում են երիտասարդության առողջ կենսակերպի ամրապնդմանը:



«Հուսով եմ, որ դպրոցականները նման ջանքերով կսկեն պատրաստվել նոր ուսումնական տարվան, որովհետեւ այն երազանքները, որոնց մասին ինձ պատմել են մեր զրույցների ընթացքում, կարող են իրականանալ միայն լավ գիտելիքներ եւ կրթություն ձեռք բերելու դեպքում»,- նշել է Աշոտյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---