2 հուլիսի 2009 - 19:41 AMT
Բաքուն կրկին հանդես է գալիս ապակառուցողական հայտարարություններով
«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ոչ մի այլ ելք չի տեսնում, քան Լեռնային Ղարաբաղի ինքնավարության որոշումն իր կազմում:» Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանը երբեք չի համաձայնի երկրի տարածքային ամբողջականության հարցը քննարկման առարկա դարձնելուն»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Մամեդյարովի խոսքով, «Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության խաղաղ լուծմանը եւ հակամարտության արդար եւ հետեւողական կարգավորման համար ջանքերի մոբիլիզացման նպատակով պատրաստ է շարունակել աշխատանքը գործընկեր-պետությունների եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ», հաղորդում է Trend.az-ը: