Բրիտանիան խնդրում է Իրանից հետ կանչել ԵՄ բոլոր 27 երկրների դեսպաններին

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը մտադիր է քննարկել Իրանից ԵՄ բոլոր 27 երկրների դեսպաններին հետ կանչելու վերաբերյալ Բրիտանիայի խնդրանքը` ի նշան Թեհրանում բրիտանական դեսպանատան իրանցի աշխատակիցներին ձերբակալելու դեմ բողոքի:



Անցյալ շաբաթ իրականացված ձերբակալությունն առավել սրեց Իրանի Իսլամական Հանրապետությունում անցյալ ամիս կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության բողոքի արյունալի ճնշման առիթով Իրանի դիմակայությունը Արեւմուտքի հետ: Հարաբերությունների վատթարացմանը տանող եւս մեկ քայլը եղավ այն, որ Իրանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Եվրոպական Միությունը, «միջամտելով Իրանի ներքին քաղաքական գործերին», ամբողջությամբ վարկաբեկել է իրեն, ուստի նա այլեւս ոչ մի իրավունք չունի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու Թեհրանի հետ:



Իրանը ԵՄ-ին մեղադրում է նաեւ հակակառավարական ցույցերի եւ մանիֆեստների օժանդակության մեջ, հաղորդում է MIGnews.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---