ԵԱՀԿ նախագահը կոչ է անում ուժեղացնել ղարաբաղյան գործընթացի դրական ազդակը

PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսը Բաքու կատարած այցի շրջանակներում կոչ է արել Ադրեբջանին հիմնվել առաջընթացի վրա, որն արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում եւ խորացնել երկրում ժողովրդավարակն բարեփոխումները: «Մեր ընդհանուր շահերից է բխում այն, որ Եվրոպան լինի ավելի անվտանգ, կայուն եւ ուժեղ: Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում Հարավային Կովկասում եւ ԵԱՀԿ ամբողջ տարածքում անվտանգություն հաստատելու գործում»,- հայտարարել է ԵԱՀԿ նախագահն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:



Դորա Բակոյանիսի խոսքերով, տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների լուծումը ԵԱՀԿ հունական նախագահության առաջնային խնդիրներից է:



«Ես ոգեւորված եմ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին ձեռքբերումներով, որոնք արձանագրվել են ԵԱՀԿ ՄԽ ջանքերի շնորհիվ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների ակտիվ երկխոսության շնորհիվ, որն ուղղված է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք պետք է շարունակենք ուժեղացնել այդ դրական ազդակը»,- հայտարարել է Բակոյանիսը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---