Սիրիայի մշակույթի նախարարը Հայաստանի ԱԳՆ ղեկավարին ծանոթացրել է Հայաստանում Սիրիական մշակույթի օրերի ծրագրին

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղային: Բարձր գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ եւ սիրիացի ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ եւ փոխադարձ համակրանքով, իսկ ս.թ. հունիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Սիրիայի Նախագահ Բաշշար ալ-Ասադի Հայաստան կատարած այցը լուրջ խթան էր երկու երկրների համագործակության ամրապնդման ու հետագա խորացման համար:



Իր հերթին նախարար Ռիադ Նասսան Աղան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Ռիադ Նասսան Աղան նախարար Նալբանդյանին ներկայացրեց Երեւանում Սիրիայի Մշակութային շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումները` ընդգծելով մշակութային ոլորտում փոխանակումների ակտիվացումը` որպես բարեկամական ջերմ հարաբերությունների եւս մեկ խորհրդանիշ: Նախարար Ռիադ Նասսան Աղան կարեւորեց Սիրիայի հայկական համայնքի դերն ու ներդրումը Սիրիայի զարգացման գործում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---