Կազակները մտադիր են անձամբ կարգ ու կանոն հաստատել ուկրաինական Մարգանցում 3 հուլիսի 2009 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի ատամանները վաղը կհավաքվեն խորհրդի` որոշելու համար, թե ինչպես կարող են օգնել Դնեպրոպետրովսկի շրջանի Մարգանեց քաղաքի բնակիչներին: Ղրիմի կազակների միավորման ատաման Սերգեյ Յուրչենկոն հաղորդել է, որ քաղաքի բնակիչները դիմել են իրեն եւ Զապորոժյեի ատամանին` խնդրելով աջակցել հասարակական կարգի պահպանման հարցում: Ըստ Ս.Յուրչենկոյի, «եթե միլիցիան չի կարողանում կամ չի ցանկանում, ապա կազակները պատրաստ են աջակցել հասարակական կարգի պահպանմանը: «Մենք պետական սահմանի պահպանման գրանցված հատուկ ջոկատներ ունենք, ունենք մեր հատուկ միջոցները»,-ասել է ատամանը, հաղորդում է «Ռոսբալտը»: Հունիսի 28-ին Մարգանեց քաղաքի սրճարաններից մեկում ծեծկռտուք է առաջացել տեղաբնակների երկու խմբերի միջեւ, խմբերից մեկում կային նաեւ Ուկրաինայի հայազգի քաղաքացիներ: Սրտի շրջանում դանակի հարվածից մահացել է 22-ամյա միլիցիոները, որը փորձել է դադարեցնել կռիվը: Սերժանտը այդ պահին ծառայության մեջ չի եղել, նա քաղաքացիական հագուստով էր: Ըստ մարզի հայ համայնքի փաստաբան Ալլա Առաքելովայի, ծեծկռտուքից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ սկսվեցին, տներ հրկիզվեցին, շուրջ 15 ավոտմեքենա ոչնչացվեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |