Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքի դեպքերի հիման վրա հարուցվել է երեք քրեական գործ 4 հուլիսի 2009 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Մարգանեց քաղաքի հակամարտության հիման վրա հարուցվել է երեք քրեական գործ: Այդ մասին հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզում Ուկրաինայի ՆԳՆ Գլխավոր վարչության ղեկավար Անատոլի Նաումենկոն: «Այժմ հարուցված է երեք քրեական գործ: Ձերբակալվել է միայն մեկ մարդ, որը կրակել է ոստիկանության սերժանտ Սերգեյ Բոնդարենկոյին, հակամարտության մյուս մասնակիցների մասնակցության աստիճանը դեռ բացահայտվում է»,- հայտարարել է Նաումենկոն: Դնեպրոպետրովսկի մարզում Ուկրաինայի ՆԳՆ Գլխավոր վարչության ղեկավարի խոսքերով, Մարգանեց քաղաքում հակամարտությունը ծավալվել է քաղաքի երկու բնակիչների միջեւ, երբ նրանք պարզում էին, թե ով ավելի շատ կբարձրացնի կազակական թնդանոթը: «Հակամարտությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, եւ չկա ոչ մի հայ-ուկրաինական հակամարտություն: Ջրամբարի ափին հանգստանում էին 2 խումբ մարդիկ, որոնց մեջ կային ազգությամբ հայեր: Այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, եղել են երկու կազակական թնդանոթներ, եւ երկու հոգի սկսել են պարզել, թե ով ավելի շատ կբարձրացնի այդ թնդանոթները: Արդյունքում նրանց միջեւ վեճ է ծավալվել, մեկը եղել է քաղաքացի Մանուկովը, որը երեք դատվածություն է ունեցել, մյուսը, որը նախկինում դատվածություն չի ունեցել եւ կրակել է ոստիկանության սերժանտ Սերգեյ Բոնդարենկոյին: Դրանից հետո ընկերական խմբերը վիճաբանություն են սկսել` միմյանց վնասներ հասցնելով եւ խուլիգանական գործողություններ իրականացնելով»,- ընդգծել է Անատոլի Նաումենկոն, հաղորդում է «Նովի մոստ» տեղեկատվական գործակալությունը: Հունիսի 28-ին մարգանեց քաղաքի սրճարաներից մեկում ծեծկռտուք է առաջացել տեղաբնակների երկու խմբերի միջեւ, որոնցից մեկում կային նաեւ Ուկրաինայի հայազգի քաղաքացիներ: Սրտի շրջանում դանակի հարվածից մահացել է 22-ամյա միլիցիոները, որը փորձել է դադարեցնել կռիվը: Սերժանտն այդ պահին ծառայության մեջ չի եղել, նա քաղաքացիական հագուստով էր: Ըստ մարզի հայ համայնքի փաստաբան Ալլա Առաքելովայի, ծեծկռտուքից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ սկսվեցին, շուրջ 15 ավտոմեքենա ոչնչացվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |