Իրանի բարեփոխիչ կրոնավորները դժգոհ են ընտրություններից 6 հուլիսի 2009 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ պարսիկ կրոնավորներ ու գիտնականներ հայտարարել են, որ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններն անվավեր են: Այդպիսով, նրանք մարտահրավեր են նետել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին` Հոգաբարձուների խորհրդին, որն անցած շաբաթ պաշտոնապես հավանություն տվեց Մ.Ահմադինեժադի վերընտրմանը: Մի խումբ կրոնավորներ իրենց հայտարարության մեջ պնդում են, որ Հոգաբարձուների խորհուրդն այլեւս իրավունք չունի «դատավոր լինել»: Ըստ նրա, Խորհուրդը «հանրության աչքերում զրկվել է անաչառ մարմնի հեղինակությունից»: «Ինչպե՞ս կարելի է օրինական համարել ընտրություններն միայն Հոգաբարձուների խորհրդիւ հայտարարության հիմնա վրա»,-ասվում է հայտարարության մեջ: Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 12 անդամից` վեց կրոնական գործիչներից, որոնց նշանակում է գերագույն ղեկավարրը եջ վեց իրավաբաններից: Այդ հայտարարությունը եւս մեկ անգամ փաստում է, որ Իրանի վերնախավում պառակտում կա ամենաբարձր մակարդակում եւ անհնազանդություն երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին: Անհնազանդ կրոնավորները պնդում են, որ Հոգաբարձուների խորհուրդը պատշաճ ուշադրություն չի դարձրել թեկնածուներ Միր Հոսեյն Մուսավիի ու Մեհդի Քյարուբիի բողոքներին: Նրանք կոչ են անում բոլոր հոգեւոր անձանց սատարել իրենց եւ անվավեր ճանաչել ընտրությունները, իսկ նոր կառավարությունն` ապօրինի: Շաբաթ օրը Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, որն աջակցում էր Մուսավիին, հանդիպել է որոշ ձերբակալվածների հարազատներին: Նա ասել է, որ ոչ մի մարդու «խիղճը քնած չէ», չի կարող բավարարված լինել այս վիճակով: Սա Ռաֆսանջանիի առաջին հրապարակային ելույթն էր ընտրություններից հետո: «Ես հուսով եմ, որ առաջիկա մի քանի օրերին բոլոր հարցերը կլուծվեն եւ իրավիճակը կարող է բարելավվել...Մենք պետք է մտածենք նրա մասին, թե ինչպես պաշտպանենք համակարգի երկարաժամկետ շահերը»,-ասել է նա, հաղորդում է BBC Russian: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |