Ռուսաստանում չէին կասկածում` Իրանը ոչ Վրաստան է, ոչ էլ Ուկրաինա

PanARMENIAN.Net - Իրանի վերջին իրադարձություններն առաջ բերեցին Ռուսաստանի լուրջ անհանգստությունը: Այդ մասին on-line համաժողովի ժամանակ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` հայտնել է ահաբեկչական սպառնալիքների եւ եւ ցածր ինտենսիվության հակամարտությունների գնահատման գծով Միջազգային հարցերով ՌԴ Դաշնային Խորհրդի հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, «Գլոբալ ռազմավարություններ» (Հայաստան) տեղեկատվական մեդիա-կենտրոնի համանախագահ Ռամիլ Լատիպովը: «Իրանը սահմանակից է իր դաշնակից Հայաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հետ, եւ Իրանում ներքին քաղաքական իրադրության սրացումն ուղղակիորեն ազդում է իրադրությանը հետխորհրդայաին տարածքում: Ռուսաստանում չէին կասկածում, որ իրանական իշխանություններին կհաջողվի հսկողության տակ պահել երկրում առկա իրադրությունը: Իրանը ոչ Վրաստան է, ոչ էլ Ուկրաինա: Եւ դա ոչ միայն Իրանի ղեկավարության, այլեւ երկրի բնակիչների արժանիքն է, ում խելամտությունը թույլ չտվեց ամերիկյան ու եվրոպական քաղտեխնոլոգներին Իրանի նախագահական ընտրություններն ավարտել վրացական կամ իրաքյան օրինակով պետության «ժողովրդավարացմամբ»: Ըստ իս, Իրանի ժողովուրդը հարկավոր դաս քաղեց Ուկրաինայում եւ Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններիվ, ինչպես նաեւ հշաշվի առավ հարեւան Հայաստանից 2008-ի մարտին ստացած փորձառությունը: Մարդկանց ցույցի հանելով` որպես գլխավոր մարտիկ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ իր իրանցի գործընկերը չեն հասկանում, որ իրենք ընդամենը խաղաքարեր են Արեւելքի ու Ասիայի ռեսուրսների եւ ֆինանսական հոսանքների համար Արեւմուտքի պայքարում: Եւ որպես կանոն, 3-5 տարի հետո գալիս է նրանց հեռանալու ժամանակը, որպեսզի արդյունքում այդ տեղը զիջեն ԱՄՆ-ից կամ Եվրոպայից ինչ-որ նորելուկի: Իսկ բոլոր դժվարություններն եւ անհարմարությունները, որ ծագում են, երբ երկիրը ձեւափոխվում է իրենց համար ձեռնտու «արեւելյան գործընկերոջ» կամ «եվրոհարեւանի», բնականաբար, ընկնում են հասարակ մարդկանց ուսերին, ովքեր հիպնոսացված են ՄԱՀ-ի կամ ՀԲ-ի հերթական տրանշով»,- ընդգծել է Լատիպովը:



Դրա հետ մեկտեղ նա համոզմունք է հայտնել, որ նշված իրադարձություններն Իրանում չեն կարող բացասապես ազդել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցական հարաբերությունների վրա: «Ավելի շուտ դրանք ցույց տվեցին, որ երեք երկրները պետք է փոխադարձ աջակցության միասնական համակարգ մշակեն, որը կաշխատի, երբ արտաքին ուժերը փորձ կատարեն ապակայունացնելու ներքին քաղաքական իրադրությունը: Իսկ ինչ վերաբերում է Իրան տանող «կամրջին», ապա, անխոս, Ռուսաստանի համար դա Հայաստանն է: Երեք երկրների կողմից կազմավորված այսպես կոչված «Ռուսաստան-Հայաստան-Իրան» առանցքն իսկապես լուրջ կայունացնող ազդեցություն ունի Կովկասում: Դրան որպես հակակշիռ ստեղծված «Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան» էլեկտրափոխադրողների նատովյան խումբը` ընդհակառակը, սեփական եւ ամերիկա-եվրոպական աշխարհառազմավարական խնդիրների համար փորձում է մեխ գամել Ռուսաստանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Իրանի ու Հայաստանի միջեւ` օգտագործելով ցանկացած, այդ թվում` ռազմական մեթոդներ: Դրա օրինակը կարող է ծառայել թե Բաքվի մշտական հայտարարությունները ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին, թե Վրաստանի զինված հարձակումը Հարավային Օսիայի վրա, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի մատակարարումը Վրաստան, այդ թվում` նախքան օգոստոսյան պատերազմը, թե հայ-թուրքական սահմանը բացելու ճանապարհով ղարաբաղյան տարածքները «ազատագրելու» գործում ադրբեջանցի գործընկերներին օգնելու Թուրքիայի փորձերը»,- ասել է Լատիպովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---