Հայաստանի Գեղագիտական կենտրոնում օրիգամիի ցուցահանդես կբացվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին Հայաստանի Գեղագիտական դաստիարակության կենտրոնում կբացվի ճապոնական թղթե արվեստի` օրիգամիի ցուցահանդեսը: Բոլոր աշխատանքները կատարել են կենտրոնի աշակերտները:



Նույն օրը կենտրոնի Փոքր թատրոնում տեղի կունենա դասական ճապոնական քնարերգության թատերականացված բեմականացում «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ..» խորագրով:



2005թ. ի վեր իրականացվում է «Խաղաղության լապտերիկներ» խոշոր հայ-ճապոնական քաղաքական-մշակութային ծրագիրը: Ծրագիրը լավ արձագանքներ է ստացել ճապոնական կողմից: Այս մշակութային միջոցառումը նախագծի կարեւոր մասերից մեկն է:



Գեղագիտական կենտրոնի տնօրինության աջակցությամբ մեծ հաջողությամբ անցավ կենտրոնի սաների թատերականացված բեկամանացումը ճապոներեն լոզվով: Ներկայացմանը ներկա էր Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան քարտուղար Իիդա Ձիրոն. «Սա անհավանական է, հայ երեխաներն այնքան տաղանդավոր են: Հոյակապ նախագիծ է»:



Միջոցառմանը հրավիրված են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---