Հրատարակվելու է Մակար Եկմալյանի մինչ այժմ անհայտ «Բաբելոնի գետերի մոտ» ստեղծագործությունը 7 հուլիսի 2009 - 19:01 AMT PanARMENIAN.Net - «Շարական» համույթի հիմնադիր եւ ղեկավար Դանիել Երաժիշտն ավարտել է Մակար Եկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» ստեղծագործության վրա տարվող աշխատանքը: Ինչպես հայտնել է Դանիել Երաժիշտը, ձեռագրերը նրան տրամադրել են Ե.Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվից, որտեղ պահպանվում է Մակար Եկմալյանի ձայնադարանը: Պարտիրտուրան մշակելուց հետո Դանիել Երաժիշտը մեղեդին ադապտացրել է հայկական ոճին, քանի որ Եկմալյանը երգը ստեղծել է` հիմնվելով Դավիթ արքայի 136 սաղմոնի ռուսական տեքստի վրա: «Բաբելոնի գետերի մոտ» ստեղծագործությունն ամենայն հավանականությամբ Եկմալյանը չի հասցրել ավարտել, եւ այն չի հրապարակվել մինչեւ մեր օրերը: Մակար Եկմալյանի անավարտ ձեռագրերը հրապարակվելու են Հայաստանի Մշակույթի նախարարությանն առընթեր Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնի կողմից, իսկ նրա պրեմիերան տեղի է ունենալու այս տարվա աշնանը «Շարական» համույթի կատարմամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |