Հայաստանին պետական հայեցակարգ է պետք ղարաբաղյան հիմնահարցի լուծման գործում

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կարծիքով ԼՂ հակամարտության լուծման հարցում Հայաստանի դիրքորաշման թուլությունը եւ խոցելիությունը տվյալ հարցի շուրջ միասնական պետական հայեցակարգի բացակայությունն է: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամլո ասուլիսի ժամանակ



Անդրադառնալով երեք հիմնային սկզբունքներին, որոնք այսօր դիտարկվում են որպես ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հիմքեր. պետության տարածքային ամբողջականության սկզբունք, ազգային ինքնորոշման իրավունք եւ հակամարտության խաղաղ կարգավորում,- Ալավերդյանն ընդգծեց, որ մենք չհուսադրենք մեզ նրանով, որ «Ադրբեջանը կարող է երկար ժամաանկ պահպանել տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց միայն առանց ԼՂՀ-ի, որն ինքնորոշվել է մինչեւ ԽՍՀՄ կազմից Ադրբեջանի դուրս գալը», միջազգային հանրությունն ընդունում է այս ձեւակերպումն հենց այնպես, ինչպես այն ընկալում են Ադրբեջանում:



Հայաստանին պետք է միասնական պետական հայեցակարգ, որում արտացոլվելու են հարցի լուծման սկզբունքները, ձեւակերպումները եւ չափորոշիչները` ելնելով Հայաստանի եւ ԼՂՀ շահերից: «Այսօր հիմք է ընդունվել մեր խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որ Հայաստանն այնպիսի փաստաթուղթ կստորագրի, որի տակ կդրվի ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը»,- նշել է Ալավերդյանը, ընդգծելով, որ այսօր բանակցային գործընթացում ԼՂՀ-ն չի մասնակցում, ինչը ենթադրում է կանոնավոր խորհրդակացություններ ղարաբաղյան ղեկավարի հետ:



«Սակայն նույնիսկ Հայաստանի խորհրդարանը չգիտի բանակցային գործընթացի բոլոր նյուանսները, թեեւ թվում էր այդպիսի պետական կառույցի բարձր կարգավիճակը, որը պատասխանատու է միջազգային համաձայնագրերի վավերականացման համար, պետք է ենթադրեր մասնակցություն ղարաբաղյան կարգավորման քննարկումներում»,- նշել է Ալավերդյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---