8 հուլիսի 2009 - 15:27 AMT
Ուկրաինայի ՆԳՆ. Իրադարձությունները Մարգանցում դիտարկում ենք որպես բախում կենցաղային հողի վրա
Ուկրաինայի ներքին գործերի առաջին փոխնախարար Միխաիլ Կլյուեւը նախօրեին Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ քննարկել է հունիսի 28-ին Մարգանեց քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի հետեւանքով մահացել է միլիցիայի սերժանտ 22-ամյա Սերգեյ Բոնդարենկոն` հայաստանցու հարվածից:

«Մենք դիտարկում ենք սա որպես բախում կենցաղային հողի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր վնասված ավտոմեքենաները պատկանում են միջադեպի մասնակիցներին»,-հանդիպմանն ասել է Կլյուեւը: Նա հավաստիացրել է, որ հայ համայնքի բնակության վայրում իրավիճակը վերահսկում են ոստիկանության ստորաբաժանումները, իսկ քրեական գործերը նախարար Յուրի Լուցենկոյի անձնական վերահսկողության տակ են: Բոլոր մեղավորներն, ըստ Կլյուեւի, կպատժվեն, հաղորդում է Analitika.at.ua-ն: