Բաքվում նախկին դիրքորոշմամբ են պատրաստվում հանդիպմանը Մոսկվայում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Մոսկվայում կայանալիք նախագահների հանդիպմանն անփոփոխ դիրքորոշմամբ է գնում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի գծով բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Մամեդովի խոսքով, ադրբեջանի դիրքորոշումն արտահայտվում է երկրի տարածքայն ամբողջականության համառ պաշտպանությամբ:



«Ադրբեջանական կողմը շարունակում է համարել, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պարտադիր պահպանությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ հատկացնելու հարցը կարող է քննարկվել միայն երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ դիրքորոշումը միշտ անփոփոխ է եղել եւ այդպիսին կլինի նաեւ հետագայում»,- ասել է Նովրուզովը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---