Հայաստանի կառավարությունը քննարկել է ԼՂՀ-ում տուրիզմի զարգացման հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօր կառավարությունում հանդիպել է ավելի քան երկու տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ, քննարկել զբոսաշրջությանը վերաբերող խնդիրներ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Հանդիպման ընթացքում կարեւորվել են Հայաստանում տուրիզմի զարգացման նպատակով միասնական պետական քաղաքականության առավել հստակեցումը, ներքին տուրիզմի աշխարհագրության ընդլայնումը, ենթակառուցվածքների բարելավումը, սոցիալական համապատասխան երաշխիքների ապահովումը, ոլորտում հարկային վարչարարության արդյունավետ իրականացումն ու տուրիզմի մշակույթի արմատավորումը:



Մասնակիցների քննարկմանն է ներկայացվել «Ցածրաբյուջե հանգիստ եւ շրջապտույտներ Արցախում» փաթեթը, ըստ որի նախատեսվում է ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը Արցախ, ինչը կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մի շարք առումներով հեռանկարային զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:



Քննարկման արդյունքում առաջարկվել է կազմակերպել եռօրյա ճանաչողական այց ԼՂՀ, առավել մանրամասն ծանոթանալ երկրի հնարավորություններին եւ զբոսաշրջության զարգացման հեռանկարներին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---