ԱՄՆ Սենատի հանձնաժողովում տեղի կունենա Հայաստանին օգնության տրամադրման շուրջ քվեարկություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատում հատկացումների կոմիտեում օտարերկրյա օգնության տրամադրման մասին օրինագծի քվեարկումը տեղի կունենա հուլիսի 9-ին: Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ հայկական համայնքին կոչ է անում սենատորներին հորդորել քվեարկելու Հայաստանին օգնության հատկացման օգտին: ANCA-ն նաեւ դիմում է Սենատի կոմիտեի նախագահ Դենիել Ինոյին` Հայաստանին 70 մլն դոլար եւ Լեռնային Ղարաբաղին 10 մլն դոլար օգնության հատկացումը պաշտպանելու, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության հավասարությունը վերականգնելու կոչով:



ANCA-ն նշում է, որ նախկինում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հետեւելով նախագահներ Քլինթոնի եւ Բուշի ավանդույթին, առաջարկել է Հայաստանին հատկացվող օգնությունը կրճատել 38 տոկոսով եւ մեծացնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:



Օրինագծի շուրջ քվեարկությունն արդեն տեղի է ունեցել Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեում, համաձայն որի, Հայաստանին հատկացվել էր 48 մլն ԱՄՆ դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղին` 10 մլն դոլար: Կոնգրեսականները նաեւ քվեարկել են Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության հավասարության վերականգնման օգտին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---