Առանց բանակցություններին ԼՂՀ մասնակցության հակամարտությունը հեռու է խաղաղ կարգավորումից

PanARMENIAN.Net - Քանի դեռ Ստեփանակերտը չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության բանակցություններին, հակամարտությունը հեռու է խաղաղ կարգավորումից: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Լեռնային Ղարաբաղից, այդ մասին Ասկերանի շրջանում լրագրողներին է ասել ԼՂՀ պաշտպանության նախարար Մ.Հակոբյանը: «Մենք չենք մասնակցում բանակցություններին եւ չենք կարող տարաձայնություններ ունենալ պաշտոնական Երեւանի հետ: Երեւանն իր մոտեցումն ունի ղարաբաղյան հակամարտության հարցում: Երբ մենք դառնանք բանակցային գործընթացի անմիջական մասնակիցը, այն ժամանակ կներկայացնենք մեր մոտեցումները»,-հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:



Անդրադառնալով հնարավոր զիջումների մասին հաճախակի դարձած հայտարարություններին` Հակոբյանը նշել է, որ զիջումների մասին խոսում են միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ոչ թե պաշտոնատար անձիք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---