Իրանի կառավարությունը մոտ 1000 ձերբակալվածների ազատ է արձակել 9 հուլիսի 2009 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը մոտ 1000 հոգու է ազատ արձակել, ովքեր ձերբակալվել էին Թեհրանի անկարգությունների ժամանակ: Նրանք պատմել են այն վերաբերմունքի մասին, որը եղել է իրենց նկատմամ եւ թե ինչ պայմանով են իրենց ազատ արձակել:17-ամյա ձերբակալված մի պատանի Թեհրանից պատմել է գերմանական dpa գործակալությանը, որ նրան եւ եւս մի քանի տասնյակ մարդու պահում էին ՆԳՆ ստորգետնյա ավտոտնակում: Ձերբակալվածների աչքերը կապում էին եւ ստիպում էին կանգնել ոտքի վրա 48 ժամ անընդմեջ, պարբերաբեր ծեծի էին ենթարկում ռետինե մահակներով: Այս ողջ ընթացքում յուրաքանչյուրին մի կտոր հաց են տվել ու ընդհանրապես ջուր չեն տվել: Այդ ամենից հետո բոլոր ձերբակալվածները մի դատարկ թուղ են ստրագրել, որի վրա գրված է եղել. «Ես լիովին համաձայն եմ վերոնշյալ բոլոր հայտարարությունների հետ»: Օգտվելով նմանատիպ «խոստովանություններից»` իրանական ոստիկանության ղեկավար Իսմայիլ Ահմադիկոմադամը արդեն հայտարարել է, որ «ձերբակալվածները արտերկում եմ սաբոտաժի դասեր անցել» եւ նրանց արտերկրյա ղեկավարների նպատակը «Իրանում թավշյա հեղափոխության անցկացումն էր», հայտնում է MIGnews.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |