ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը Հայաստանին տրամադրվող օգնությունը կրճատել է 18 միլիոնով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն 1 կողմ եւ 29 դեմ ձայնով ընդունել է 2010 ֆինանսական տարում օտարերկրյա օգնության հատկացման մասին օրինագիծը: Վերջինս նախատեսում է 30 մլն դոլարի հատկացում Հայաստանին, ինչը 18 միլիոնով պակաս է նախորդ ֆինանսական տարում հատկացված գումարից: Օրինագիծը նաեւ ենթադրում է 22 մլն դոլարի տրամադրում Ադրբեջանին: Այս տարի Լեռնային Ղարաբաղին ոչինչ չի հատկացվում:



«ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնությունը նպաստում է Թուրքիայի կողմից շրջափակման հաղթահարմանը, եւ Ամերիկայի հայկական համագումարը (AAA) կշարունակի իր աշխատանքը Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում` Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին առավել մեծ օգնության հատկացման երաշխիքների ձեռքբերման համար»,- հայտարարել է AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին:



Աղբյուրների տվյալներով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության հավասարությունը կպահպանվի: Ուժի մեջ է մնում նաեւ Ազատության մասին ակտի 907-րդ ուղղումը: Ներկայումս ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է օտարերկրյա օգնության հատկացման մասին օրինագծի քննարկումը: Այն կքննարկվի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, որից հետո կներկայացվի ԱՄՆ նախագահի ստորագրությանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---