ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀԱՅ ԶԻՆՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՐԶՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

PanARMENIAN.Net - 2003 թվականին ԱՄՆ ռազմական օգնության շրջանակներում Կոնգրեսը ուսուցման եւ մարզման ծրագրերի համար Հայաստանին կհատկացնի 750 հազար դոլար` նախկին 300 հազար դոլարի փոխարեն: Ինչպես հաղորդում է «WPF» լրատվական գործակալությունը` վկայակոչելով անվտանգության ապահովման բնագավառում Կառավարման ռազմական ինստիտուտի տվյալները, նման օգնություն 2003 թվականին կհատկացվի նաեւ նախկին ԽՍՀՄ մյուս պետություններին: Մասնավորապես, Ադրբեջանը կստանա 750 հազար դոլար (նախկին 377 հազար դոլարի փոխարեն), Վրաստանը`1 մլն 200 հազար դոլար (889 հազար դոլար): Բացի այդ, ինչպես հաղորդում է «WPF», բոլոր հետխորհրդային երկրներին, բացի Ռուսաստանից եւ Տաջիկստանից, 2003 թվականին կտրամադրվի ԱՄՆ կողմից ռազմական օգնություն: Հայաստանը կստանա 2 մլն 950 հազար դոլար (նախկին 4 մլն դոլարի փոխարեն), Ադրբեջանը` 5 մլն դոլար (4 մլն դոլարի փոխարեն), Վրաստանը` 6 մլն 900 հազար դոլար (11 մլն դոլարի փոխարեն): Ամբողջությամբ վերցրած, Եվրասիայի երկրները 2003 թվականին կդառնան ամերիկյան ռազմական օգնության խոշորագույն ստացողները: Ինչպես նշում են միջազգային փորձագետները, այդ օգնության ծավալը կտրուկ մեծացել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Նրանց կարծիքով, առաջին հերթին դա վերաբերվում է այն պետություններին, որոնք դարձել են ԱՄՆ-ի դաշնակիցներն ահաբեկչության դեմ պատերազմում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---