Հասմիկ Պողոսյան. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը դարձել է Հայաստանի այցեքարտը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա հուլիսի 12-19 Երեւանում, նախորդ 5 տարիներին անցել է կայացման ուղին ու այս տարի արդեն հանդես է գալիս որպես ճանաչում ունեցող փառատոն:



«Մի ամբողջ տարի մենք սպասում ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, վստահ լինելով, որ կազմակերպիչները հերթական անգամ մեզ տոն կպարգեւեն: Իմ արտերկրի գործընկերները բազմիցս են հետաքրքրվել փառատոնով: Վստահաբար հայտարարում եմ, որ կինոփառատոնը դարձել է Հայաստանի այցեքարտն աշխարհում»,-ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:



Իր հերթին փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հայտարարել է.«Եթե մեզ ճանաչում են այնպիսի պետություններում, ինչպիսիք են Լաոսը, Հոնդուրասը, որտեղ կինոն ամենակարեւոր ու զարգացած ոլորտը չէ, ապա կարելի է ասել, որ «Ոսկե փառատոնը» դարձել է ճանաչված կինոփառատոներից մեկը»:



«Փառատոնն իր ուղին անցնում է մշակույթի նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Եվ մենք ուրախ ենք հայտարարել, որ ամեն տարի աճում է մասնակցության հայտ ներկայացրածների թիվը, եւ գնալով ավելի շատ ճանաչված կինեմատոգրաֆիստներ են մասնակցում «Ոսկե ծիրանին»,-ասել է փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---