Վաշինգտոնը Թուրքիայի նոր իմիջ է ստեղծում ԵՄ-ին անդամակցելու համար

PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կիսում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի մտահոգությունն այն առումով, որ ռուս-ամերիկյան մերձեցման ֆոնի վրա ավելանում է այն բանի հավանականությունը, որ Ղարաբաղի հարցը կարող է սակարկության առարկա դառնալ: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, նա հայտարարել է Ստեփանակերտում: «Պատմության մեջ հաճախ է եղել, երբ փոքր երկրների ճակատագիրը խաղաքարտ է դարձել գերտերությունների ձեռքին»,-ասել է Հովհաննիսյանը: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարության մեջ հստակ ասվում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչն, ըստ Հովհաննիսյանի, հազիվ թե բխի Հայաստանի շահերից:



«Հասկանալի է, որ այդ գործընթացները կապված են հայ-թուրքական սահմանը բացելու ցանկության հետ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայ-թուրքական գործընթացը զուտ թուրքական սցենարով չի ընթանում: ԱՄՆ-ն իր շահերն ունի եւ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա»,-ասել է պատգամավորը` նշելով, որ ամերիկյան ճնշումն Անկարայի վրա բացատրվում է նրանով, որ Վաշինգտոնը ցանկանում է Թուրքիայի նոր իմիջ ստեղծել ԵՄ-ին անդամակցելու համար:



Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցին, ապա Վահան Հովհաննիսյանը հավելել է, որ ԱՄՆ նման կարգի պաշտոնյաների այցերը հենց այնպես չեն կատարվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---