Համաշխարհային հանրությունը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանն ուղղորդված քայլերը: Այդ մասին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը: Նրա խոսքերով, ողջ համաշխարհային հանրությունը շահագրգռված է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմամբ: «Դրա հետ մեկտեղ մենք վստահ ենք, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը միանգամայն տարբեր, իրարից անկախ խնդիրներ են: Ճիշտ է, նրանք կարող են զուգահեռ ընթանալ, սակայն ես չէի միավորի դրանք», - ասել է Ստեյբերգը:



«Հայաստանը շարունակում է իր դիրքորոշմանը հետեւել եւ այդ մասին բազմիցս հայտարարվել է. մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների», - իր հերթին նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---